Քլոե Քարդաշյանը խոստացել է բաժանվել ամուսնուց, եթե նա նորից թմրանյութ օգտագործի
Այն բանից հետո, երբ հայազգի Քլոե Քարդաշյանի ամուսինը մի քանի օր մնաց կոմայի մեջ, Քլոեն որոշեց ևս մեկ շանս տալ իր ամուսնուն: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Քլոեն բաժանվեց իր նոր ընկերոջից և գնաց Լաս Վեգաս, որպեսզի իր ամուսնու կողքին լինի: Չնայած նրան, որ Քարդաշյանը միացել է իր ամուսնու հետ, նա հայտնել է, որ անհապաղ կբաժանվի ամուսնուց, եթե վերջինս նորից թմրանյութ օգտագործի:
«Նա, ինչպես ոչ ոք, գիտի, որ Լամարը պայքարում է իր կախվածության դեմ: Նա որոշեց չեղարկել ամուսնալուծությունը, որովհետև այժմ Լամարի կյանքում ավելի թանկ մարդ չկա, քան Քլոեն»,- հայտնում են աստղին մոտ կանգնած աղբյուրները:
Անցյալ շաբաթ Քլոեն դադարեցրեց ամուսնալուծության գործընթացը: