Անթալիան ռուսների պատճառով 5 միլիարդ դոլար կկորցնի
2015թ-ին ռուս զբոսաշրջիկների թիվը, ովքեր հանգստացան Անթալիայում, կտրուկ իջել է: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն՝ հղում տալով «Дни.ру»-ին:
Կապված այս հանգամանքի հետ՝ զբոսաշրջության կենտրոն Անթալիան կկորցնի մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս տարի Անթալիայում հանգստացած ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 25%-ով:
Փորձագետները հայտնում են, որ նույնիսկ այն զբոսաշրջիկները, ովքեր այնտեղ են հանգստացել, 2 անգամ քիչ գումար են ծախսել Անթալիայում, քան 2014թ-ին:
Որպես պատճառ նշվում է ճգնաժամը, ինչպես նաև այն, որ Ռուսաստանում սկսել է զարգանալ զբոսաշրջությունը երկրի տարածքում: