Էլթոն Ջոնը նոր տուն է գնել, որտեղ կա 10 լոգասենյակ և ննջասենյակ
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը թագավորական նվեր է արել ինքն իրեն: Առանձնատունը արժե 34 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Առանձնատունը կառուցվել է 2001թ-ին: Այն ունի 10 ննջասենյակ և նույնքան լոգասենյակ, հսկայական միջանցք, խոհանոց, հյուրասենյակ, գրադարան, կինոթատրոն, մարզասրահ, լողավազան և ստորգետնյա ավտոտնակ, որում տեղավորվում է 11 մեքենա:
Էլթոն Ջոնը և նրա սիրելին առանձնատան կառուցումը վստահել են Ամերիկայի լավագույն դիզայներներին: Այս պահին արվում են վերջին կոսմետիկ գործողությունները, իսկ դա նշանակում է, որ շուտով Էլթոն Ջոնն ու նրա սիրելին կտեղափոխվեն նոր շքեղ առանձնատուն:
Բրիտանացի երաժիշտը հաջորդ անգամ գուցե կղզի՞ գնի: