Դմիտրի Շեպելևը հրաժարվել է հայրության թեստ անելուց
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի և ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ժաննա Ֆրիսկեի հայրը պայքարում է թոռնիկի համար: Վերջինս պահանջել է Շեպելևին հայրության թեստ անցնել, քանի որ Ժաննայի հայրը կարծում է, որ գուցե երեխայի հայրը Շեպելևը չէ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Սակայն Դմտրի Շեպելևը հրաժարվել է հայրության թեստ անել, քանի որ համոզված է, որ երեխան իրենն է:
Վերջինս վստահ է, որ Պլատոնն իր որդին է, քանի որ որդու հետ նմանությունները շատ են՝ բնավորության և արտաքին առումներով:
Նշենք, որ Շեպելևը միայն Ֆրիսկեի մորն է թույլ տալիս տեսնել երեխային: