Վերա Բրեժնևան արդարացել է գաղտնի ամուսնանալու համար
Ինչպես արդեն հայտնել ենք, Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն ամուսնացել են:
Զույգը գաղտնի պսակադրվել է Իտալիայում՝ հեռու ռուսաստանյան ԶԼՄ-ների աչքից: Վերա Բրեժնևան պատմել է, թե ինչու է որոշել ամուսնանալ գաղտնի եղանակով:
«Երջանկությունը լռություն է սիրում: Երջանկություն եմ մաղթում բոլորին»,- նշել է երգչուհին:
Երգչուհու գրառումը հազարավոր հավանությունների է արժանացել: Երկրպագուները շնորհավորանքներ ու մաղթանքներ են գրել:
Առաջին անգամ զույգի հարաբերությունների մասին սկսեցին խոսել մոտ երկու տարի առաջ: Երաժիշտները օտար աչքին իրենց ներքին կյանքից միշտ էլ հեռու են պահել: