14 տարեկանում ինձ բռնաբարեցին, բայց ես դա ցանկանում էի. Ռիտա Օրա
Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան խոստովանել է, որ 14 տարեկանում իրեն բռնաբարել են, սակայն ամեն բան եղել է իր ցանկությամբ: Այս մասին հայտնում է Ren.tv-ն՝ հղում տալով The Sun-ին:
«Դա եղել է իմ առաջին հարաբերությունը»,- պատմել է երգչուհին: Վերջինս ընդգծել է, որ տարիքով մեծ տղայի՝ իրեն համակրելը վստահություն է ներշնչել փոքր հասակում իրեն:
«Ես խելագարվում էի նրա համար: Այդ զգացմունքը ինձ խելքահան էր անում և ես մոռանում էի այն, ինչ ինձ հետ արել էր նա, և թե ես քանի տարեկան էի: Ես դա ուզում էի: Դա անմտություն է»,- հայտնել է Ռիտան: