Արիանա Գրանդեն իր մորը հեռացրել է աշխատանքից
Չնայած երգչուհի Արինա Գրանդեն համարվում է ամենասեքսուալներից մեկը, պարզվում է՝ նա դեռևս «երեխա» է, և նրա բոլոր որոշումները կայացնում է երգչուհու մենեջերը, այսինքն՝ հարազատ մայրը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Սակայն օրերս երգչուհին հստակ որոշել է իր մորը՝ Ջոանին, հեռացնել աշխատանքից և ազատել մենեջերի պաշտոնից:
«Արիանային հաճախ են քննադատում: Ամեն ինչում մեղավոր է նրա մայրը: Երգչուհին ցանկանում է լինել ինչպես Թեյլոր Սվիֆտը, ով անձնապես է որոշում ամեն բան և իր խմբի անդամներին նույնպես: Արիանան հստակ որոշեց իր մայրիկին ազատել մենեջերի պաշտոնից»,- հայտնում են երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները: