Քայլի Ջենները ցույց է տվել իր կոշիկների պահարանը (տեսանյութ)
Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույր Քայլի Ջենները տեղափոխվել է իր նոր առանձնատուն: Այս մասին հայտնում է Peopletalk.ru-ն:
Քայլին սկսել է տեսանյութեր հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչ է կատարվում իր նոր տանը: Այս տեսանյութում նա իր երկրպագուներին է ներկայացնում նոր տան իր կոշիկների պահարանը:
Ինչպես պարզվեց, աղջկա «պահարանը» մի քանի սենյակ ունի: Քայլին նշել է, որ ինչպես ինքը, շատ աղջիկներ են երազում նման պահարանի մասին: Քայլին կարողացել է հասնել իր երազանքին` սովորական սենյակը լցնելով մի շարք դարակներով:
Տեսանյութը՝ ստորև.