Քայլի Ջենները և Tyga-ն չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները (լուսանկարներ)
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Քայլի Ջենները և ռեփեր Tyga-ն հանդիպում են: Չնայած նրան, որ 18-ամյա Քայլին և 25-ամյա ռեփերը շատ կարճ ժամանակ է, ինչ սիրավեպ ունեն, սակայն չեն կարողանում զսպել իրենց զգացմունքները:
Օրերս պապարացցիները Քայլիին և Tyga-ին լուսանկարել են փողոցում համբուրվելիս: Նրանք սպասում էին մեքենայի ժամանելուն, սակայն մինչ այն կմոտենար, Քայլին չէր կարողանում մի քայլ անգամ հեռու մնալ իր սիրելիից: Այս մասին հայտնում է Peopletalk.ru-ն: