Քեյթ Ուինսլեթը արգելում է ֆոտոշոփով շտկել իր նկարները գովազդի համար
39-ամյա դերասանուհի Քեյթ Ուինսլեթը, ով ակտիվորեն պայքարում է պլաստիկ վիրահատությունների, դիետաների և մոդելային ստանդարտների դեմ, արդեն մի քան տարի է, ինչ արգելում է ֆոտոշոփով շտկել իր նկարները գովազդի համար: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Վերջերս դերասանուհին «L’Oréal» ընկերության հետ կնքած պայմանագրում մի կետ է ավելացրել և պահանջել, որ իր լուսանկարները ֆոտոշոփի միջոցով փոփոխության չենթարկեն: Այս քայլով Քեյթը ցանկանում է կանանց սովորեցնել սիրել իրենց:
«Ես կարող եմ խոսել իմ անունից: Հուսով եմ, որ մարդիկ կկարողանան ընդօրինակել ինձ: Դա կարևոր է ինձ համար, որովհետև ես պատասխանատվություն եմ զգում երիտասարդ կանանց սերունդի առջև»,- նշել է դերասանուհին: