Վերա Բրեժնևան ու Կոնստանտին Մելաձեն ամուսնացել են
Վերա Բրեժնևան ու Կոնստանտին Մելաձեն ամուսնացել են: Պսակադրության արարողությունn անց է կացվել Իտալիայում: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը` հղում տալով իտալական ԶԼՄ-ներին:
Իտալական Ֆորտե-Դեյ-Մարմի քաղաքի քաղաքապետ Ումբերտո Բուրատտին է կատարել զույգի գրանցումը: Նա նշել է` երջանիկ է, որ հենց ինքն է միացրել երկու սիրող սրտերը: Զույգը ծանոթացել է հենց այդ քաղաքում:
Վերա Բրեժնևան և Մելաձեն շքեղ տոնակատարություն չեն կազմակերպել, միայն համեստ պսակադրության արարողություն, որին ներկա են եղել մտերիմները: