ԱՄՆ-ում մահացել է «բոտոքսի հայրը»
ԱՄՆ-ում մահացել է Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը և վիրաբույժը, այպես ասած, «բոտոքսի հայրը»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով TMZ-ին:
Ինչպես հաղորդվում է, Առնոլդ Կլյայնը արդեն 4 օր է, ինչ հոսպիտալացվել էր: Տղամարդը գանգատվում էր փորի շրջանում սուր ցավերից:
Հայտնի վիրաբույժի հիվանդներից են եղել համաշխարհային այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Էլիզբեթ Թեյլորը, Շերոն Ստոունը և Շերը:
Բացի այդ, բժիշկն առաջիններից է, որ սկսել է օգտագործել բոտոքսը:
Առնոլդն ու Մայքլ Ջեքսոնը մտերիմ ընկերներ են եղել: Նրանք հաճախ էին միասին հանգստանում: