Իսկ մեր մարդիկ չարակամ են, ավելի բարի եղեք. Եվա Ռիվաս (լուսանկար)
Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և գրել.
«Եթե այսօր մետրոյում կասկածելի կովբոյի եք տեսել, ուրեմն նրա ձին հիվանդացել է: Մի խոսքով, ընկերներ, ես այլևս չեմ ցանկանում գնալ այդպիսի էկզոտիկ էքսկուրսիաների: Սակայն, եթե նայենք տեղափոխման արագության տեսանկյունից, իսկական հրաշք: Հետաքրքիր է` երբ են VIP վագոնների հնարավորություն ստեղծելու: Իսկ մեր մարդիկ չարակամ են, այնպիսի տպավորություն է, որ առավոտյան նրանց ինչ-որ մեկը դռան տակ է գցել: Ավելի բարի եղեք, հնարավոր է այդ դեպքում ստիպված չլինեք մետրոյով շրջել. չէ՞ որ հաջողությունը գնում է այնտեղ, որտեղ նրան տաք ու հարմար կլինի: Արժե մտահոգվել:
Բարի օր բոլորին»