Քեթի Փերրիի և Մրայա Քերիի դիմահարդարին մահացած են գտել
Դիմահարդար Ջեյք Բեյլին, ով աշխատել է բազմաթիվ հայտնի աստղերի հետ, գտել են մահացած վիճակում Լոս Անջելեսի իր բնակարանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով Variety-ին:
37-ամյա տղամարդուն գտել է նրա օգնականը: Նախնական տվյալներով` մահվան պատճառ է դարձել ածխածնի օքսիդից թունավորվելը:
Ջեյք Բեյլին աշխատել է համաշխարհային այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Քեթի Փերրին, Սելենա Գոմեսը և ուրիշներ: