Վիկտորյա Բեքհեմը դստերը սովորեցնում է ձի հեծնել (լուսանկար)
Արտասահմանյան ԶԼՄ-ները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել Բեքհեմների ընտանիքին:
Այս անգամ Վիկտորյան պապարացցիների ուշադրությունը գրավել է նրանով, որ փոքրիկ Հարփերի հետ գնացել է ձիարշավարան, մասնավորապես՝ հատւկ դպրոց, որտեղ ձի քշել են սովորեցնում: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Վիկտորյան իրենց դասից լուսանկար է հրապարակել, որտեղ 4-ամյա Հարփերը նստած է ձիու վրա: Կարծես թե նոր հոբբին դուր է գալիս աղջնակին:
Մինչ աղջիկները սովորում են ձի քշել, նախկին ֆուտբոլիստ Դևիդը օրը ամբողջովին տրամադրել է իրեն և արևայրուք ընդունել: