Մայքլ Ջեքսոնի դուստրն ամուսնացել է
Մայքլ Ջեքսոնի 17-ամյա դուստրը ամուսնացել է: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Աղջիկը սոցկայքի իր էջում փոխել է ազգանունը՝ այն դարձնելով Ջեքսոն-Կաստելոու:
Հաղորդվում է, որ դա այն տղայի ազգանունն է, ում հետ Փերիսը հանդիպում է արդեն մեկ տարի: Ի դեպ, ամուսնության մասին շշուկներ սկսեցին տարածվել դեռևս այս տարվա մայիս ամսից: Հենց այդ ժամանակ փոփ-արքայի դուստրը հանրությանը ներկայացավ՝ մատանին ձեռքին:
Դեռևս պաշտոնապես չի հայտարարվել աղջկա ամուսնության մասին: