Բիլ Գեյթսն արդեն ամենահարուստը չէ
Microsoft-ի հիմնադիրը՝ Բիլ Գեյթսը, ըստ Forbes-ի, արդեն աշխարհի ամենահարուստ մարդը չէ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում է «Zara» բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգան: Հեղինակավոր Forbes-ը «Zara» խանութների ցանցի հիմնադրի կարողությունը գնահատում է 79.7 միլիարդ դոլար: Վերջին մի քանի օրվա ընթացքում միլիարդատիրոջ կարողությունը ավելացել է 5,2%-ով կամ 3.9 միլիարդով:
Դե իսկ Բիլ Գեյթսը հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ ունենալով 78.1 միլիարդ ԱՄՆ դոլար:
Forbes-ի ցուցակը թարմացվում է ամեն օր: