Անաստասիա Վոլոչոկովային ձերբակալել են Թուրքիայի սահմանին (լուսանկար)
Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան որոշել է համերգային շրջագայության գնալ Թուրքիա: Երբ հասել է Թուրքիայի սահման, Վոլոչկովային ձերբակալել են: Պարուհին պատկերացում չի ունեցել, թե ինչու են իրենով հետաքրքրվում իրավապահները, քանի որ իր հետ ոչ մի անթույլատրելի բան չէր վերցրել: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Երբ իրավապահները բացել են նրա վարդագույն ճամփորդական պայուսակը, նրա մեջ տեսել են մեծ քանակությամ սև հաց և պահածոյացված ձկնեղեն:
Կատարվածից Վոլոչկովան սթրեսի մեջ է ընկել, քանի որ չի պատկերացրել, թե այն կարող էր իրեն կասկածելու առիթ դառնալ:
Իրավիճակն իհարկե կարգավորվել է, երբ պարուհին ասել է, որ այն պարզապես հյուրասիրության համար է տանում, իսկ կատարվածի մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: