Թուրք-սիրիական սահմանի մոտ 14-ամյա հայ է սպանվել
Թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Սիրիայի Կամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ դեռահաս է սպանվել։ Այս մասին հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմը։ Զոհվածը Արմեն Ժիրայրի Ավետիսյանն է, ով ծնողների հետ փորձում էր անցնել Թուրքիա։ Դեռահասը մահացել է կրակահերթի արդյունքում:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում:
Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը մի շարք քաղաքներում՝ Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Յաղուբիե, Ռաքքա, Քեսաբ, ինչպես նաև Դամասկոսում: