Կադրային ջարդ՝ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության չորս գեներալ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնում է Tass-ը՝ հղում տալով տեղական ԶԼՄ-ներին:
Նրանց թվում են ԱԱՆ-ի Անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը, գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, ինչպես նաև ռազմական մասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալլահգուլիևը: