Երևանում մեկնարկել է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովը
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովը։ Միջոցառման կազմակերպիչներն են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների միությունը, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի հայկական ակումբը և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի զարգացման հիմնադրամը։
Այն մեկ հարթակում համախմբելու է դիվանագետների խոշորագույն դարբնոցի շրջանավարտներին աշխարհի շուրջ 60 երկրներից՝ պետական պաշտոնյաներ, ականավոր տնտեսագետներ, մշակութային գործիչներ և բիզնես-հանրության ներկայացուցիչներ: Եռօրյա համաժողովի ընթացքում կգումարվեն լիագումար նիստեր արդիական արևելյան խնդիրների վերաբերյալ:
Մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ինտեգրման գործընթացների, եվրասիական ինտեգրման շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման, դիվանագիտական կարգավորման մեխանիզմների, Մերձավոր Արևելքի և Իրանի նոր իրավիճակի, աշխարհի փոխհարաբերությունների համակարգում Չինաստանի տնտեսական մոդելի տեղի և Մետաքսի ճանապարհի հեռանկարների վերաբերյալ հարցեր:
Համաժողովին ելույթ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան։