Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ողջ պատասխանատվությունն ընկնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, Սիրիայի քրդերի և Սիրիայի գաղտնի ծառայությունների վրա: Այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ հղում տալով AFP-ին:
Էրդողանի խոսքով՝ ահաբեկչական այդ գործողություններն ապացույցն են այն բանի, որ այդ ամենը կատարվում է համատեղ: Թուրքիայի նախագահը հստակ մատնանշել է ահաբեկչական գործողություններ իրականացնողներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 97 մարդ, իսկ ավելի քան 100 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: