Ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի Նանսենի փող. 2, 3, 4, 7, 8, 9, 11, 15, 15/1, 17, 19, 25, 27, 29 համարների և Նանսենի նրբանցքի ջրամատակարարումը: