Instagram-ն արգելափակել է Ջանեթ Ջեքսոնի համերգային տեսանյութերը հրապարակած օգտատերերին
Instagram սոցիալական ցանցի ադմինիստրացիան արգելափակել է մի քանի օգտատերերի, ովքեր իրենց էջերում ամերիկացի երգչուհու համերգային նկարներից կամ տեսանյութերից են հրապարակել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Նրանց մի մասին նախազգուշական նամակներ են հղվել, իսկ մյուս մասի էջերը միանգամից ջնջնվել են:
Սոցիալական ցանցի ներկայացուցիչները խստովանել են, որ շատ էջեր շփոթմամբ են ջնջել: Ջնջելու ենթակա են եղել միայն այն էջերը, որոնք մերժել են երգչուհու նկարը չհրապարակելու վերաբերյալ նամակները:
Բանն այն է, որ երգչուհու կատարումները չի թուլյատրվում հրապարակել որևէ տեղ, քանի որ դեռ հեղինակային իրավունքները պաշտպանված չեն: Իսկ նրանք ովքեր ունեն այդ իրավունքը, կարող են հրապարակել յուրաքանչյուր կատարումից միայն 30 վայրկյան:
«Unbreakable» տեսաերիզը վերջին 7 տարվա ընթացքում առաջինն է Ջեքսոնի համար: Շնորհանդեսից հետո մեկ շաբաթում վաճառվել է ալբոմի ավելի քան 16.000 օրինակ:
Ջանեթ Ջեքսոնը հանրահայտ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույրն է: