Անդրեյ Գայդուլյանը ինքնակենսագրական կգրի
Անդրեյ Գայդուլյանը շարունակում է բուժում ստանալ 21-րդ դարի չարիքի՝ քաղցկեղի դեմ:
Չնայած ծանր հիվանդությանը, հայազգի դերասանը նախագծում է ապագան և որոշում իր անելիքները, որոնցից մեկը հուշեր գրելն է: Իր ինքնակենսագրականում Անդրեյը կպատմի իր ողջ կյանքի մասին՝ սկսած մանկական տարիքից մինչև իր՝ հիվանդության դեմ պայքարելը:
Դերասանի կենսագրությամբ հետաքրքրված են շատերը, և այժմ դերասանը ուսումնասիրում է այն առաջարկները, որ ստացել է: