Ի՞նչ երազանք է ծննդյան տոնին պահել Քիմ Քարդաշյանը
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Քիմ Քարդաշյանը դարձավ 35 տարեկան:
Ռեալիթի շոուի աստղի երկրպագուները կարողացել են աստղից կորզել, թե ինչ երազանք է նա պահել իր ծննդյան օրը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Քիմը կիսվել է, թե ինչի մասին է երազում 35 տարեկանում: Նա իր միկրոբլոգում գրել է. «Ընտանիքի համալրում, որդուս ծնունդը և...ուզում եմ նիհարել»:
Ուշագրավ է, որ երկրորդ հղիության պատճառով Քիմը ստիպված է եղել ծննդյան տարեդարձի խնջույքը հետաձգել մեկ ամսով: Սակայն աստղը գրել է, որ վանիլային տորթի մի կտոր, անշուշտ, կվայելի: