88-րդ «Օսկարը» կվարի Քրիս Ռոքը
Ամերիկացի կատակերգական դերասան ու սցենարիստ Քրիս Ռոքը կվարի 88-րդ «Օսկարի» երեկոն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով դերասանի Twitter-յան էջի գրառմանը:
Քրիս Ռոքը «Օսկարից» լուսանկար է հրապարակել սոցկայքի իր էջում և գրել. «Տեսե՛ք, թե ով է վերադառնում»:
Դերասանն արդեն 2 անգամ վարել է հեղինակավոր երեկոն՝ վերջին անգամ 2015թ-ին:
Պաշտոնական հայտարարություն դեռևս չի հրապարակվել: