Քանյեն Քիմին 5 մլն դոլար արժողությամբ կրծկալ է նվիրել
Քանյե Ուեսթը իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին իդեալական կին է համարում, իսկ իրեն՝ մեծ դիզայներ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Քիմի ծննդյան օրվա առիթով նա որոշել է նվիրել յուրօրինակ տպավորիչ ներքնազգեստ, որը արժե 5մլն դոլար:
Victoria’s Secret-ի թանկարժեք քարերով այդ կրծկալի ստեղծմանը ներգրավված է եղել նաև Քանյե Ուեսթը:
Հայտնի ռեփերը սիրում է թանկարժեք նվերներ անել կնոջը: Քիմը կուրախանա նվերն ստանալուն պես, սակայն կտխրի, որ չի կրելու այն, քանի դեռ հղի է: