Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Ասադի` Մոսկվա այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Մոսկվա այցի արդյունքները: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով թուրքական հեռուստաալիքներին և թուրքական պաշտոնական աղբյուրներին:
«Haber Turk» հեռուստաալիքը իր հերթին հաղորդել է, որ Էրդողանն իր մտահոգությունն է արտահայտել, որ Սիրիայում ռազմական գործողությունների պատճառով կարող է մեծանալ Թուրքիայում փախստականների հոսքը: