Թուրքիայի վարչապետը «մաղթել է» Ասադին հավերժ մնալ Ռուսաստանում
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կցանկանար, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնար Ռուսաստանում և «հանգիստ թողներ իր ժողովրդին»: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «Reuters»-ին:
«Մենք կարծում ենք, որ սիրիական կառավարությունը այլևս լեգիտիմ չէ, և մեր դիրքորոշումը այդ հարցում չի փոխվել: Սրիայում պետք է սկսի անցումային շրջան, որը կապահովի Ասադի հրաժարականը», - նշել է Դավութօղլուն:
Ըստ նրա, Ասադի այցը Մոսկվա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը բաց աջակցություն է տրամադրում սիրիական կառավարությանը:
«Երանի նա կարողանար ավելի երկար մնալ Մոսկվայում, որպեսզի սիրիական ժողովուրդը կարողանար հանգստանալ, կամ էլ մնար այնտեղ հավերժ, և այդ ժամանակ Սիրիան կանցներ իսկական անցումային ռեժիմի»,- ավելացրել է Թուրքիայի վարչապետը: