Հիմա ես ապրում եմ մի շրջան, երբ միայն սիրահարվում եմ ու չկա հիասթափություն
Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի շրջան կար իմ կյանքում, որ ես անըդհատ սիրահարվում էի և որոշ ժամանակ անց հիասթափվում։ Ես դա անվանում եմ ճանաչողության և Էգոի շրջան ։
Հետո եկավ մի շրջան, երբ չէի սիրահարվում, որ հանկարծ կրկին չապրեմ հիասթափության այդ ցավոտ զգացումը։ Ես դա անվանում եմ պաշտպանողության և վախերի շրջան։
Հետո եկավ մի փուլ երբ միայն հիասթափվում էի։Այդ փուլը ես անվանում եմ կյանքի փորձի և դիմադրողականության փուլ։
Հիմա ես ապրում եմ մի շրջան, երբ միայն սիրահարվում եմ ու չկա հիասթափություն։ Ես դա անվանում եմ հասունության և ուրախության փուլ։
Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու, այլ սիրելու եմ ամեն ինչ, ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»։