Երվանդ Ենգիբարյանն այսօր կդառնար 32 տարեկան
Երվանդ Ժակի Ենգիբարյան (հոկտեմբերի 21, 1983 թ., Երևան - հոկտեմբերի 22, 2013թ. Երևան), հայ դերասան, ռեժիսոր։
2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը:
2000թ. ավարտել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը։
2006-11թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։
Աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքների թատրոններում՝ որպես դերասան։
2004-2013թթ. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։
Մահացել է 2013 թվականին՝ ավտովթարից: