Մարին Լը Պենը դատարանի առաջ կկանգնի մուսուլմաններին վիրավորելու համար
Ֆրանսիական Լիոն քաղաքում սկսել է «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դեմ դատական գործը։ Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։ Դատական գործը կապված է դեռևս 5 տարի առաջ Լը Պենի այն ելույթի հետ, որտեղ նա փողոցներում աղոթող մուսուլմաններին համեմատել է Փարիզի նացիստական օկուպացիայի հետ։
Լը Պենը մեղադրվում է խտրականության, բռնության կամ կրոնական խտրականության քարոզման և հրահրման մեջ։ Եթե նրան մեղավոր ճանաչեն նա պետք է բանտարկվի 1 տարով և վճարի 45 հազար եվրո տուգանք։
Մարին Լը Պենը հայտարարել է, որ օգտագործելու է դատական գործը Ֆրանսիայում խոսքի ազատության իրավունքի պաշտպանման համար։