Ալլա Պուգաչովան հմուտ խոհարար է
Պրիմադոննա Ալլա Պուգաչովան, ով վերջերս զգալի նիհարել և գեղեցկացել է, խոհարարական բազմաթիվ հնարքների է տիրապետում: Նրա ընկերներն ու գործընկերները փաստել են, որ Ալլան միշտ համեղ կերակուրներով է դիմավորել հյուրերին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգչուհին երբեք դիետաների մասին չի խոսել: Ընկերներն ասել են նաև, որ երգչուհու սեղանին միշտ տեսակ-տեսակ ուտելիք են եղել, ինչը նշանակում է, որ նա առաջնորդվում է «տղամարդու սիրտ տանող ճանապարհը ստամոքսն է» սկզբունքով:
Պուգաչովայի ամուսինը՝ Գալկինը, փաստել է, որ նա շատ լավ խոհարար է, և որ ինքը հազվադեպ է լինում խոհանոցում: