Այն, որ մեծերն ավելի խելացի են, քան փոքրերը, մեղավոր է դաստիարակությունը
Գիտնականներն իրենց վերջին հետազոտությունների ընթացքում պարզել են. այն, որ մեծահասակները սովորաբար ավելի բարձր IQ-ի մակարդակ են ունենում, մեղավոր է դաստիարակությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մոտ 20 000 քաղաքացի: Մարդիկ հոգեբանական թեստ են լրացրել: Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ ծնելիության ժամանակաշրջանը ոչ մի կերպ չի ազդում մարդու ինտելեկտի վրա:
Մեծերի IQ-ի մակարդակը հիմնականում 1,5 բալով բարձր է լինում երիտասարդների ցուցանիշներից: Դա նրանից է, որ ծնողները փոքրիկներին հիմնականում ազատ են թողնում և լավ չեն հետևում նրանց կրթությանը: