Թեյլոր Սվիֆթն օրական 1 միլիոն դոլար է աշխատում
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը ճանաչվել է ամենահարուստը երաժշտական ոլորտում: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
2015թ-ի ընթացքում նա ամեն օր աշխատել է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Երգչուհին այս տարի ընդհանուր վաստակել է 317 միլիոն ԱՄՆ դոլար:
2014թ-ին երգչուհու լույս տեսած ալբոմը վաճառվել է 1,287 միլիոն օրինակով: Իր հյուրախաղերի ընթացքում Թեյլորն ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում ունեցել է 85 ելույթ, որոնք նրան 16,8 միլիոն դոլար են բերել՝ վաճառված 149 708 տոմսով:
Երգչուհին Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ հայտնիների ցանկում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: