Ես կուզեի 5 րոպե ԿԳ նախարար լինել. Սամվել Կարապետյան
Այսօր`ապրիլի 18-ին, հուշարձանագետ, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշեց, որ կցանկանար 5 րոպե Կրթության և գիտության նախարար լինել, քանի որ հայերը նախնիներից մնացած մշակութային արժեքներն առանձնապես չեն գնահատում: Եթե նա լիներ ԿԳ նախարար, ապա իր առաջին քայլը կլիներ հրահանգելը հանրակրթական բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի երեխաներին արշավների տանեն։ Նա ուրախ էր, որ տարվա մեջ մի օր նվիրել են հուշարձանների խնդրին, բայց թե մեր հասարակությունում որքանով է դա կարևոր`նա չի զգացել:
Նրա խոսքով`միայն գումարից կախված չէ, քանի որ ներդրումենրով լավ արդյունքի չենք հասել: Նա նշեց, որ Հաղարծին հասնելու համար անցնում ենք մի քանի կիլոմետր աղբանոցի միջով:
Հուշարձանագետի կարծիքով`40 տոկոսը արտագաղթելու ցանկություն ունի, քանի որ ըստ նրա` մենք ամենանվազ հայրենաճանաչ հասարակությունն ենք։ Արտագաղթողների մեծ մասը ավելի վատ վիճակում է ապրում, քան ապրում են հայրենիքում։ Իսկ այս ամենի հիմքը նա տեսնում է կրթական համակարգում է, քանի որ հայ երեխաները հայկական երգերի, արժեքների ներքո չեն մեծանում, դրա համար մեր հուշարձանների մեծագույն մասը վատ վիճակում է։ Նրա խոսքով` հայրենիք ճանաչող հայ մարդը չի կարող լքել հայրենիքը: