Սելենա Գոմեսը խոսել է իր՝ բիսեքսուալ լինելու մասին
23-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը մինչ օրս իրեն ներկայացրել է որպես համեստ աղջիկ, սակայն այժմ նա որոշել է խոսել բաց ու անձնական թեմաներից: Այս մասի հայտնում է Starslife.ru-ն:
Պարզվում է՝ Սելենա Գոմեսը, ով երկար ժամանակ հանդիպում էր Ջասթին Բիբերի հետ, լրագրողներին հայտնել է, որ ոչ մի արտասովոր բան չի տեսնում նաև աղջիկների հետ հարաբերություններ ունենալու մեջ:
«Անցյալ տարի ես ինքս ինձ հարցրի իմ սեռական կողմնորոշվածության մասին և այն մասին, թե ինչպիսին եմ ես ուզում ինձ տեսնել հարաբերություններում:Իհարկե, ես խուսափեցի պիտակներից: Ոչ մի վատ բան չեմ տեսնում փորձարկումների մեջ: Հաճախ խոսում են Կարա Դելևինի և իմ կապի մասին, նա հրաշք է»,- նշել է Սելենա Գոմեսը: