Անջելինա Ջոլին խանդում է Բրեդ Փիթթին
Մինչ օրս Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթթ զույգի հարաբերություններում ոչ մի սկանդալ ու վեճ չի եղել՝ կապված դավաճանությունների ու խանդի հետ:
Սակայն այժմ տհաճ իրավիճակ է ստեղծվել զույգի հարաբերություններում: Բրեդ Փիթթն այժմ նկարահանվում է մի նոր ֆիլմում , որտեղ խաղում է դերասանուհի Սիեննա Միլլերը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն: Անջելինա Ջոլին խանդում է իր ամուսնուն և դերասանուհուն:
Իհարկե, կարելի է հասկանալ Անջելինա Ջոլիին. Սիեննա Միլլերը հայտնի է իր սիրավեպերով՝ շատ հաճախ նաև ամուսնացած տղամարդկանց հետ:
Մնում է հուսալ, որ Ջոլին իզուր է անհանգստանում.չէ՞ որ Բրեդ Փիթը երբեք ոչ մի դերասանուհու «տղամարդու» աչքով չի նայել: