Թուրքական իշխանությունները բացահայտել են Անկարայում պայթյունի մահապարտներից մեկի ինքնությունը
Թուրքական իշխանությունները բացահայտել են մահապարտներից մեկի ինքնությունը, ովքեր հոկտեմբերի 10-ին իրականացրել էին Անկարայում պայթյունը: Պայթյունի հետևանքով զոհվել էր 102 մարդ: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը` հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռուստատեսային հարցազրույցին:
«Երկրորդ մահապարտի ինքնության բացահայտման աշխատանքները շարունակվում են»,-հայտնել է նախարարը: Ըստ նրա, հետաքննության արդյունքում բերման է ենթարկվել 15 մարդ, որոնցից 4-ը ձեռբակալվեն են: