Իրանը կավելացնի նավթի արդյունահանումը սանկցիաները հանելուց անմիջապես հետո
Իրանը մտադիր է ավելացնել նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով սկսած հենց առաջին օրից, երբ կհանեն սանկցիաները: Այդ մասին հաղորդում է «Gazeta ru»-ն` հղում անելով Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հայտարարությանը:
«Մենք կարիք չունենք թույլտվություն հայցել որևէ մեկից, որպեսզի արտահանենք մեր նավթը և շուկա հանենք մեր ապրանքները»,- նշել է նախարարը, պատասխանելով ՕՊԵԿ-ի կողմից հնարավոր սահմանափակումներ դնելու վերաբերյալ հարցին:
Ավելին, իրանական իշխանությունները պատրաստ են համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ ընդհանուր նավթագազային ճյուղի ստեղծման գործում: Ըստ նախարարի, ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս թույլ չեն տվել իրենց ընկերություներին կապվել Իրանի հետ: