Ստամբուլի օդանավակայանում բրիտանացի լրագրող է մահացել
Բրիտանիայի լրագրող Ժակլին Սատտոն կասկածելի պայմաններում մահացել է Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Լրագրողի մահվան պատճառն ու հանգամանքները դեռևս հայտնի չեն, սակայն նրա կոլեգաները հանդես են եկել միջազգային հետաքննություն սկսելու պահանջով: Լրագրողը երկար տարիներ համագործակցել է ՄԱԿ-ի հետ, ինչպես նաև աշխատել BBC-ում, զբաղվել կանանց իրավունքների պատպանության հարցերով՝ Իրաքում, Աֆղանստանում:
Նա նաև աշխատում էր իր դոկտորական աշխատանքի վրա, որը կապված են արաբական երկրների հետ: