Հայաստանը՝ «Vogue»-ի և «Victoria's Secret»-ի «հրեշտակի» աչքերով (լուսանկարներ)
Հիանալի եկեղեցիները, կինոմատոգրաֆիական տեսարաններն ու ազգային հերոսները ներկայացնում ենք նորաձևության և ոճի բնագավառի ամենահեղինակավոր հանդեսներից մեկի` «Vogue»-ի ռուսական տարբերակի խմբագրության և հանրահայտ «Victoria's Secret»-Ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելի աչքերով: Այս մասին գրում է Vogue.ru-ն:
3 օրվա ընթացքում «Vogue»-ը մի քանի հազար լուսանկար է արել: Տվյալ նախագիծն իրականացվել է, երբ իրենք դիմել են ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Մուշեղոնին` էթնիկ հագուստներով օրիգինալ ֆոտոշարք անցկացնելու առաջարկով։ Մուշեղոնը, ով ազգությամբ հայ է և ուղղակի ցնցված է իր պատմական հայրենիքի գեղեցկությամբ, առանց վարանելու խորհուրդ է տվել մեկնել Հայաստան ու այնտեղ ֆոտոշարք անել։
Որպես ֆոտոշարքի հերոսուհի՝ Մուշեղոնն ԱՄՆ-ից իր հետ է բերել «Victoria's Secret»-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելին, ով համարվում է աշխարհի լավագույն մոդելներից մեկը:
Լուսանկարները՝ ստորև.