Իրանի արտաքին գործերի գերատեսչությունը կոչ է արել Արևմուտքին ավելի կառուցողական լինել Սիրիայի ճգնաժամի հարցում
Արևմուտքը պետք է ցուցաբերի իրատեսական և պրագմատիկ մոտեցում Սիրիայի ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Քաղաքական հարցերով եվրոպական ներքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալՀելգ Շմիդտի հետ զրույցում։ Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «ТАСС»-ին։
Ինչպես նշվում է, երկու կողմերն էլ ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պահպանման, ինչպես նաև սիրիական փախստականներին հայրենիք վերադարձնելու համար խելամիտ որոշումներ մշակելու անհրաժեշտությունը։
Կողմերը նաև համաձայնեցին, որ անհրաժեշտ է ընդլայնել Իրան-ԵՄ համագործակցությունը։