Ամենասեքսուալ տղամարդիկ իռլանդացիներն են, կանայք՝ հայերը
MissTravel ճանապարհորդության և ծանոթության միջազգային կայքը հարցում է անցկացրել իր 110 000 օգտատերերի շրջանում: Օգտատերերը պատասխանել են այն հարցին, թե որ ազգի ներկայացուցիչներին են համարում աշխարհում ամենասեքսուալը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Հարցումները ցույց են տվել, որ ամենասեքսուալ տղամարդիկ իռլանդացիներն են (հայտնիներից՝ օրինակ Ջեյմի Դորնանը), իսկ ամենագայթակղիչ կանայք՝ հայերը (հայտնիներից՝ Քիմ Քարդաշյանը):
Գայթակղիչ են նաև ավստրացի, ամերիկացի, անգլիացի, իտալացի և իսպանացի տղամարդիկ: Սեքսուալ կանանց ցուցակում բարձր հորիզոնականներ են զբաղեցրել նաև Բարբադոսի, Ամերիկայի, Կոլումբիայի, Բրազիլիայի կանայք: