Փախստականները կրկին խորտակվում են Թուրքիայի ափերի մոտ
Եվս 12 փախստականներ, ովքեր փորձում էին նավակով հասնել հունական Լեսբոս կղզի, կրկին խորտակվել են Թուրքիայի ափերի մոտ։ Միգրանտները իրենք են բջջային հեռախոսով զանգահարել թուրքական ափի թիկնազորին, երբ հասկացել են, որ վտանգի մեջ են։ Հատուկ գործողությունների արդյունքում փրկվել է 25 մարդ։
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել հարավային Կալիմնոս կղզու մոտակայքում։ Այստեղ մահացել է 4 մարդ՝ կին և երեք երեխաներ։ Եվս մեկ երեխա անհայտ կորած է։ 13 մարդ փրկվել է։