Որո՞նք են ամենասթրեսային մասնագիտությունները
Չինացի գիտնականները կազմել են ամենասթրեսային մասնագիտությունների թոփ-տասնյակը: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Այդ մասնագիտությունների մեծամասնությունն են կազմում անշնորհակալ աշխատանքները և գիշերային հերթափոխով աշխատանքները, որոնք կարող են հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների: Այդ աշխատանքներից է, օրինակ, մատուցողի աշխատանքը: Գիշերային աշխատանքը հանգեցնում է շատ խմելուն և ծխելուն:
Գիտնականները և ճարտարապետները կարող են չանհանգստանալ. այս մասնագիտություններն ամենաքիչն են վնասում մարդուն:
Հետազոտություններին մասնակցել է 138 000 մարդ: