Իվան Ուրգանտը «քաղցր» դագաղ է նվեր ստացել
Ալլա Միխեևան Իվան Ուրգանտին իր շոուի ժամանակ տարօրինակ նվեր է մատուցել: Այս մասին հայտնում է Russianshowbiz.info-ն:
Հաղորդավարուհին սգո ծառայության ցուցահանդեսի ժամանակ «սուր ռեպորտաժ» է նկարահանել: Դրա համար այն նվերը, որ նա բերել է Ուրգանտին, համապատասխանել է այդ թեմատիկային: Նվերների շարքում եղել է նոթատետր և շոկոլադե դագաղ:
«Ահա այսպիսի նոթատետրով պետք է գնալ զոքանչի մոտ և ասել. «Սրանից հետո ես կգրեմ Ձեր բոլոր մտքերը»»,- կատակել է Ուրգանտը: