Լինդսի Լոհանը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում (լուսանկար)
Դեռ նոր էինք սթափվել Քանյե Ուեսթի` 2020թ-ին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալու լուրից, սակայն Լինդսի Լոհանն արդեն որոշել է զարմացնել բոլորին:
Դերասանուհին հայտնել է, որ ինքը նույնպես ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դնելու է իր թեկնածությունը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Լինդսին Instagram-ի իր էջում Սպիտակ տան` 2012թ-ի իր այցից լուսանկար է հրապարակել և գրել.
«Ես կարող եմ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Վերելքների և վայրէջքների միջով մենք կարող ենք դա անել: Շնորհակալ եմ Քանյե Ուեսթին նրա համար, որ նա մեզ ոգեշնչում է և դրդում ավելի լավ մարդ դառնալ»: