Հայտնի է Մադոննայի երիտասարդ մնալու գաղտնիքը
57-ամյա Մադոննան ևս մեկ անգամ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պատճառը նրա՝ երիտասարդ մնալու յուրօրինակ միջոցն է: Երգչուհին, ինչպես և Մայքլ Ջեքսոնը, օգտագործում է մի մեքենա, որը լիովին խնամում է նրա մաշկը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Հատուկ սարքը խոնավեցնում է երգչուհու մաշկը, այն հարստացնում թթվածնով և տալիս փայլուն տեսք: Այն, բնականաբար, վերացնում է ծերության բոլոր նշանները: Երգչուհին այս սարքը գերադասում է կոսմետոլոգներից, որովհետև սարքը մի քանի կոսմետոլոգի աշխատանք է կատարում:
Հաղորդվում է, որ սարքի գործողությունների ազեցությունը բավականին երկար է պահպանվում, և դրանք լիովին անվտանգ են:
Այդ սարքից Մադոննան ունի իր բոլոր 6 տներում: